Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

ԱՄՆ-ում այսօր նախագահական ընտրություններ են

ԱՄՆ-ում այսօր նախագահական ընտրություններ են
03.11.2020 | 13:50

ԱՄՆ-ում այսօր նախագահական ընտրությունների օր է: Հանրապետական կուսակցության թեկնածուն գործող նախագահ Դոնալդ Թրամփն է, Դեմոկրատական կուսակցության թեկնածուն՝ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը: Ձայների հաշվարկը սովորաբար մի քանի օր է տևում, բայց հաճախ հաղթողը հայտնի է դառնում արդեն քվեարկությանը հաջորդող գիշերը: Այս անգամ, կորոնավիրուսի համաճարակի պատճառով, շատ ընտրողներ իրենց քվեաթերթիկները փոստով են ուղարկել, և դրանց հաշվարկը կարող է ավելի երկար տևել՝ մի քանի օր կամ նույնիսկ շաբաթներ: Բայդենը և Թրամփը ընտրություններից առաջ վերջին օրը փորձեցին իրենց կողմը գրավել ընտրողներին առանցքային նահանգներում, որոնց ձայները կարող են որոշիչ դառնալ, և հորդորեցին կողմնակիցներին մասնակցել քվեարկությանը:


Ելույթ ունենալով Օհայոյում՝ Բայդենը հայտարարեց, որ ամերիկացիներին հոգնեցրել են Թվիթերում գրառումները, զայրույթը, ատելությունը, ձախողումը և անպատասխանատվությանը, որ բնորոշ են Թրամփի իշխանությանը:
Հյուսիսային Կարոլինայում հանրահավաքում Թրամփն ասաց, որ իրեն չի անհանգստացնում մրցակցի համեմատ ցածր վարկանիշը, և խոստացավ ամեն դեպքում հաղթանակ տանել:

Դիտվել է՝ 3058

Մեկնաբանություններ